Ապրիլի 27-ին, ժամը 13.30-ից 14.00-ի սահմաններում, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում անհայտ անձինք զինված ավազակային հարձակում են գործել Ոստիկանության զորքերի աշխատավարձը տեղափոխող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում են ՀՀ Ոստիկանության մամլո-ծառայությունից, հանդիպելով ոստիկանության զորքերի ծառայողների դիմադրությանը` անհայտ անձինք դիմել են փախուստի:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Ինչպես հաղորդում է դեպքի վայրից PanARMENIAN.Net ի թղթակիցը, ըստ ականտեսների, անհայտները կրակահերթեր են արձակել, ինչի հետևանքով պայթել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենա: