Ապրիլի 28-ին Հայաստան կժամանի Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում նախատեսված են հանձնակատարի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԵՄ համագործակցության առնչվող հարցերի լայն շրջանակ: