«Նարեկացի» արվեստի միությունում բացվել է «Վերածնություն» խորագիրը կրող ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված է վեց նկարիչների ավելի քան երեսուն կտավ: Ցուցահանդեսին մասնակցում են Արմեն Խոջոյանը, Նինա Կարապետյանը, Սևան Նաղաշյանը, Տիգրան Ասատրյանը, Զարուհի Թովմասյանը և Հովնան Սարգսյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նկարիչները, ինչպես նաև բազմաթիվ արվեստասերներ: «Նարեկացի» արվեստի միությունը կանգ է առել այս նկարիչների աշխատանքների վրա, ովքեր իրենց արվեստը չեն քարոզում, առանձնապես ամպագորգոռ հայտարարություններ չեն անում հեռուստատեսությամբ, այլ պարզապես ցանկանում են աշխատել և ստեղծագործել:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը: