ԱՄՆ-ի արտահանման-ներմուծման բանկը հավանություն է տվել միջոցների հատկացմանը Ադրբեջանին ՝ քաղաքացիական ինքնաթիռներն ոչնչացնելու Բաքվի սպառնալիքներից ընդամենը մի քանի շաբաթ անց: Որոշումն ուժի մեջ է մտնում, չնայած Կոնգրեսի լուրջ առարկություններին ու հայ համայնքի ուժեղ հակազդեցությանը: Նրանց կարծիքով, նման գործողությունները միայն կհզորացնեն Ադրբեջանի ներուժը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ աճող սպառնալիքների պայմաններում, հայտնում է Ամերիկայ Հա Դատի հանձնախումբը (ANCA):
Ըստ հանձնախմբի, բանկի նախագահ Ֆրեդ Գոհբերգն անձամբ է հավաստիացրել ANCA-ին, որ արբանյակը ռազմական նշանակություն չունի: «Մենք կոչ ենք անում բանկի ղեկավարությանը լիովին բացահայտել պայմանագրի մանրամասները և ԱՄՆ-ի ստանձնած բոլոր պարտավորությունները»,-ասել է Համբարյանը՝ հավելելով, որ գործարքը հակասում է Օբամայի դիրքորոշմանը Հայաստանի ու տարածաշրջանի հարցում: