28 ապրիլի 2011 - 15:12 AMT
Հայաստանի ԿԲ. Երեք ամսում դրամական փոխանցումների ծավալը դեպի Հայաստան աճել է 25 տոկոսով

2011-ի երեք ամսում դեպի Հայաստան իրականացվող դրամական փոխանցումների ծավալը 2010-ի նույն շրջանի համեմատ ավելացել է 25 տոկոսով: Այդ մասին ապրիլի 28-ին Երևանում լրագրողներին հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը երկրի առևտրային բանկերի ղեկավարների հետ խորհրդակցության արդյունքում, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միաժամանակ, նրա խոսքերով, դրամական միջոցների մաքուր հոսքը նշված շրջանում ավելացել է 35 տոկոսով: «Դա նաև դրական երևույթ է, ինչը թույլ է տալու Հայաստանում պահպանել մակրոտնտեսական կայունություն և ապահովել լավ արդյունքներ երկրի ֆինանսական համակարգում»,- ասել է նա:

2011-ի հունվար-փետրվարին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են 195,3 մլն դոլար: Ինչպես ասվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուի մեջ, այդ ցուցանիշն ավելացել է 2010-ի նույն շրջանի համեմատ 23,5 տոկոսով կամ 37 մլն դոլարով:

Բացի դրանից, հաշվետու շրջանում Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալն ավելացել է 15,2 տոկոսով` կազմելով 96,7 մլն դոլար 2010-ի հունվար-փետրվարի 83,9 մլն դոլարի փոխարեն: Փոխանցումների մաքուր հոսքը հունվարին ավելացել է 32,8 տոկոսով և կազմել 98,6 մլն դոլար` 2010-ի հունվար-փետրվարիի 74,2 մլն դոլարի փոխարեն:

Ընդ որում, փոխանցումների ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից` 102,8 մլն դոլար, այնուհետև Ղազախստանից` 2,2 մլն դոլար, Գերմանիայից` 743 հազար դոլար: