Ապրիլի 25-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա Սարգիս Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 16.00-ին, թիվ 81 երթուղային տաքսու վարորդը Սասունցի Դավթի հրապարակի մոտակայքում ծեծի է ենթարկել իրեն և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ապրիլի 26-ին, ժամը 14.30-ին, պարզվել է, որ Սարգիս Մ.-ին ծեծի ենթարկել և վնասվածքները պատճառել է 29-ամյա Արմեն Ս.-ն:
Կատարվում է քննություն, հաղորդում են Ոստիկանությունից: