Լոնդոնի կենտրոնական կինոթատրոններից մեկում տեղի է ունեցել հայաստանցի երիտասարդ կինոռեժիսոր Նադեժդա Իսպիրյանի «Փշրված երազանքների փողոցը» ֆիլմի ցուցադրությունը: Անգլիացի հանդիսատեսը բարձր է գնահատել Իսպիրյանի արվեստը, հատկապես, կադրում կարևոր մանրուքներ գտնելու նրա ունակությունը: «Փշրված երազանքների փողոցը» Նադեժդա Իսպիրյանի առաջին գեղարվեստական կինոնկարն է, որի պրեմիերան կայացել է 2008թ.-ին Երևանում:
Նադեժդա Իսպիրյանը 10 գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է: Դրանց մեծ մասը մասնակցել է տարբեր հեղինակավոր փառատոնների և արժանացել բարձր մրցանակների: