Երևանում ավարտվեց ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը:
Ելույթ ունենալով Ազատության հրապարակում` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ ընդդիմության ներկայացրած 3 պահանջներից, որոնց իրականացումը անհրաժեշտ էր իշխանությունների հետ երկխոսություն սկսելու համար, իրականցվել են երկուսը` հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում և երկրի ղեկավարության կողմից հայտարարված պատրաստակամությունը` ամբողջությամբ հետաքննել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները:
Տեր-Պետրոսյանի խոսքով, ՀԱԿ-ի երրորդ պահանջը` անազատության մեջ գնտվող ընդդիմության համակիրների ազատ արձակումը, դեռ չի իրականցվել, սակայն, ինչպես նշեց ՀԱԿ առաջնորդը, ՀՀ նախագահի վերջին հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ մայիսի 28-ին նրանք ազատ կարձակվեն:
Տեր-Պետրոսյանն ասաց, որ իշխանության հետ երկխոսություն սկսելու հնարավորությունը կորսված չէ: Երկխոսության դուռը, ըստ նրա, դեռ կիսաբաց է: