29 ապրիլի 2011 - 11:36 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վարդան Այվազյանը գտնում է, որ ՌԴ-ում բենզինի արտահանման արգելքը չի անդրադառնա հայաստանյան գների վրա

Ապրիլի 29-ին Երևանում կայացած մամլո ասուլիսւոմ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ, ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը մեկնաբանել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական բանկերի վարկային պորտֆելն ավելացել է 90 մլրդ դրամով: «Երբ տնտեսությունն անկում է ապրում, ֆինանսական հատվածում նման աճը նշանակում է, որ ֆինանսական հատվածը ոչ մի կապ չունի իրական տնտեսության հետ»,-ասել է Մինասյանը: Նա խստորեն քննադատել է ԿԲ գնաճի նվազեցմանն ուղղված քաղաքականությունը միայն երկրում դրամական ծավալի նվազեցման միջոցով: Մինասյանը նաև առաջարկել է իշխանություններին անցնել ֆյուչերսային քաղաքականությանը առաջին անհրաժեշտության ապրանքների հարցում, շուկան կանխատեսելի դարձնելու համար:

Իր հերթին իշխող Հանրապետական կուսակցությունից ՀՀ խորհրդարանի պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական կոմիտեի նախագահ Վարդան Այվազյանը չի համաձայնվել Մինասյանի հետ ԿԲ քննադատության հարցում: Նա նշել է, որ այժմ տնտեսությունն աշխուժացել է և կանխատեսում է արել, որ տարեվերջին ՀՆԱ-ի աճը կգերազանցի բյուջեով նախատեսված ցուցանիշները, մասնավորապես, համաշխարհային շուկայում հումքի գների բարձրացման պատճառով: Այվազյանը մեկնաբանել է նաև Ռուսաստանում բենզինի արտահանման արգելքը՝ հայտարարելով, որ դա կարող է ազդել Հայաստանի գների վրա միայն անուղղակի ձևով: Ըստ նրա, Հայաստանը բենզինը ներմուծում է տարբեր երկրներից և վերջին թանկացումները բացատրվում են համաշխարհային գների կտրուկ աճով:

ՖՈՏՈՇԱՐՔ