29 ապրիլի 2011 - 12:19 AMT
Պատգամավոր Սամվել Բալասանյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այցելեցին Նազիկ Ավդալյանին և Յուրի Վարդանյանին

Աժ փոխնախագահ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այցելեցին ավտովթարի ենթարկված ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանին և Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանին:

ԱԺ փոխնախագահը և Շիրակի թեմի առաջնորդը գյումրեցի լեգենդար մարզիկներին մաղթեցին շուտափույթ առողջացում և հայտնեցին վերջիններիս օգնելու իրենց պատրաստակամության մասին: