29 ապրիլի 2011 - 13:07 AMT
Պարսիկներն այս տարի կարող են հրաժարվել դեպի Մեքքա ուխտագնացությունից

Իրանի խորհրդարանի ազդեցիկ պատգամավոր և կղերական խմբակցության ղեկավար Մուհամմեդ Թահի-Ռահբարը կոչ է արել պարսիկներին բոյկոտել ուխտագնացությունը դեպի Մեքքա: Պատճառն աճող լարվածությունն է Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև՝ Բահրեյնի օկուպացիայի պատճառով, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: «Պարսիկ ուխտավորներն իրենց միջոցները ծախսում են Սաուդյան Արաբիայում: Այդ փողերով հետո զենք է գնվում, որով վահաբիթները սպանում են Բահրեյնի շիաներին»,-ասել է Թահի-Ռահբարը: