29 ապրիլի 2011 - 13:21 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ներկայացրել է «ՏաԹևեր» ճոպանուղու ժամանակացույցը

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղեկացնում է, որ 2011-ի մայիսի 1-ից «ՏաԹևեր» ճոպանուղին ուղևորների սպասարկում իրականացնելու է հետևյալ ժամանակացույցով` երկուշաբթի 10.00-11.30 և 16.30-18.00 (11.30-16.30` պրոֆիլակտիկա), շաբաթվա մյուս օրեր` 10.00-18.00:

Ճոպանուղին գտնվում է բարվոք տեխնիկական վիճակում և լիովին պատրաստ է սպասարկել օրեցօր ավելացող այցելուներին, հաղորդում է հիմնադրամի մամլո ծառայությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ