29 ապրիլի 2011 - 15:19 AMT
MIM STUDIO-ն դարձել է «Թատրոն-ԻՔՍ» փառատոնի հաղթող

MIM STUDIO-ն իր «MIMOMANIA» ներկայացմամբ դարձել է «Թատրոն-ԻՔՍ» 4-րդ հանրապետական թատերական փառատոնի հաղթող և արժանացել 2 միլիոն դրամ մրցանակի: Երկրորդ տեղին 1,5 միլիոն դրամ մրցանակով արժանացել է «Ագորա» թատերախումբը և երրորդ տեղին 1 միլիոն դրամ մրցանակով Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը: Փառատոնի հովանավորն էր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը, և փառատոնի հիմնադրամը այս տարի կազմել է 6 միլիոն դրամ:

Բացի երեք նշված տեղերից, «Գագիկ Ծառուկյանի» անվան մրցանակներ ստացան նաև Աբովյանի դրամատիկ թատրոնը և Երևանի «Մոսկվայի տուն» մշակութագործնական կենտրոնը: Փառատոնն անց էր կացվում «Մշակութային միասնություն, բանավեճի փառատոն» կարգախոսով:

Փառատոնը մեկնարկել էր մարտի 21-ին Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Խուան Խոսի Ալոնսո Միլյանայի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» պիեսի հիման վրա ստեղծված ներկայացումով, Գրիգոր Խաչատրյանի բեմադրությամբ: Երևանում փառատոնը տևել է մինչև ապրիլի 10-ը, որից հետո շարունակվել է Հայաստանի մարզերում: Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենեցել ապրիլի 28-ին Պետական տիկնիկային թատրոնում, որտեղ հաղթողներին հանձնվել են մրցանակներ, իսկ բոլոր մասնակիցները ստացել են մասնակցության վկայականներ: