29 ապրիլի 2011 - 15:39 AMT
Վիրահայերը կոչ են արել Միխայիլ Սահակաշվիլիին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը

ՀԱԵ վիրահայոց թեմը և մի շարք հասարակական կազմակերպություններ ապրիլի 27-ին գրավոր դիմել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին և Վրաստանի խորհրդարանին՝ խնդրելով ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Նամակում ասվում է, որ ճանաչելով և դատապարտելով մարդկության դեմ հանցագործությունը, Վրաստանն իր ավանդը կներդնի ապագայում նման գործողությունների կանխարգելման գործում:

«Մենք հավատում ենք, որ անկախ հանգամանքներից, Վրաստանը, ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, կապացուցի, որ արդարության կողմնակից է»,-ասվում է նամակում: