29 ապրիլի 2011 - 17:01 AMT
Հայաստանի խորհրդարանի խոսնակը Բրյուսելում կմասնակցի «Եվրանեսթի» հիմնադիր նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին: Նիստին կմասնակցեն Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների նախագահները: Նախատեսվում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր ակտի ստորագրում եւ կանոնակարգի ընդունում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ուղերձով:

Նախատեսվում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի առանձնազրույցը Եվրախորհրդարանի նախագահի հետ: