29 ապրիլի 2011 - 17:09 AMT
Ադրբեջանի վետերաններին չեն հրավիրել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին

Հայրենական Մեծ պատերազմի ադրբեջանցի վետերանները չեն մասնակցի ֆաշիզմի դեմ տարած Հաղթանակի 66-ամյակի պատվին կազմակերպվելիք ավանդական զորահանդեսին, որը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում: Ինչպես հաղորդում է Trend Life-ը, Ռուսաստանի մայրաքաղաքում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու հրավերները ուղարկում են կազմակերպիչները հոբելյանական ամսաթվերի տոնակատարության ժամանակ: Այս տարի Ադրբեջանին տոնական միջոցառումներին մասնակցելու հրավեր չի ուղարկվել: