29 ապրիլի 2011 - 17:16 AMT
Հովիկ Աբրահամյանը խնդրում է Սերժ Սարգսյանին քննարկել Սասուն Միքայելյանին ազատելու հարցը

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Մեծարգո պարոն նախագահ, միանալով խորհրդարանական կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկին և մտահոգ լինելով մեր նախկին գործընկեր Սասուն Միքայելյանի առողջական վիճակով, խնդրում եմ Ձեզ քննարկելու նրան ներում շնորհելու հնարավորությունը», հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունը:

Սասուն Միքայելյանը դատապարտվել է մարտի 1-ի գործով: Նրան մեղադրանք է ներկայացվել զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի ապօրինի պահման համար: Ներկայումս Միքայելյանը ազատազրկման մեջ է գտնվում: