16 փետրվարի 2001 - 22:44 AMT
ՓԱՐԻԶԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
16.02.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Հոկտեմբերի սկզբին Փարիզում կարող է կայանալ Հարավային Կովկասի պետությունների խորհրդարանների նախագահների երկրորդ հանդիպումը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հանդիպման նախաձեռնող եւ կազմակերպիչ է հանդիսանում Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիսթիան Պոնսլեն, որը արդեն տեղեկացրել է իր կովկասյան գործընկերներին այդ առաջարկի մասին: Ֆրանսիական կողմը գտնում է, որ նման հանդիպումներ հետագայում հնարավոր կլինի հերթականությամբ կազմակերպել Հարավային Կովկասի երեք հանրապետություններում:
Նշենք, որ 1999թ-ի մարտի 15-ին Ստասբուրգում տեղի էր ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների առաջին հանդիպումը, որի կազմակերպիչն էր Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ, Լորդ Ռասսել-Ջոնսթոնը: