2 մայիսի 2011 - 14:56 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մայիսի 4-ին Երևանում տեղի կունենա արցախյան պատերազմի մասին «Հավերժական կտակ» ֆիլմի պրեմիերան

Մայիսի 4-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Արցախյան պատերազմի մասին պատմող «Հավերժական կտակ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել են ռեժիսոր, սցենարի հեղինակ Սամվել Թադևոսյանը և ֆիլմի գեղարվեստական ղեկավար Արթուր Մկրտչյանը: 53-րոպեանոց ֆիլմը պատմում է Արցախյան պատերազմի հերոս Պավլիկ Մանուկյանի, նրա սխրանքների, անցած մարտական ուղու մասին:

ՖՈՏՈՇԱՐՔ