2 մայիսի 2011 - 16:06 AMT
Հայաստանի ֆուտզալի առաջնությունում 30 միավորով առաջատարն է «Էրեբունին»

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտզալի առաջնության 16-րդ տուրը: «Հրազդանը» հաղթեց «Պոլիտեխնիկին» 9:7 հաշվով, իսկ «Էրեբունին» ջախջախեց «Գյումրիին» 14:3 հաշվով:

30 միավորով առաջատարն է «Էրեբունին»: «Պոլիտեխնիկը» 22 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Թալգրիգը» 14 միավորով 3-րդ տեղում:

17-րդ տուրը տեղի կունենա մայիսի 7 և 8-ին, կխաղան «Պոլիտեխնիկ»-«Թալգրիգ», «Գյումրի»-«Հրազդանը», PanARMENIAN.Net-ին են հայտնել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայում: