2 մայիսի 2011 - 18:45 AMT
Հայաստանի նախագահը մի շարք ՀՀ օրենքներ է ստորագրել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին», «Հանրակրթության մասին», «Համատիրության մասին», «Անասնաբուժության մասին», «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին», «Գյուղատնտեսական վարկային ակումբների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում», «ՀՀ ընտրական օրենսգրքում» լրացում կատարելու մասին, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: