Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նաև BlackBerry Torch 9800 սմարթֆոնը:
Միաժամանակ ստեղնաշարի և սենսորային կառավարմամբ այս սմարթֆոնը գործում է BlackBerry 6 օպերացիոն համակարգով, որն ապահովում է տարբեր վեբ կայքերի միաժամանակյա օպտիմալ դիտման, ունիվերսալ որոնման և մի շարք այլ հնարավորություններ:
Ինչպես հայտել են PanARMENIAN.Net-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ից, BlackBerry Torch 9800-ն արժե 314000 դրամ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում այս մոդելը ևս կարելի է ձեռք բերել ապառիկ:
Ապառիկ վաճառքի պայմաններով կանխավճարը կազմում է 31 400 դրամ: 12 ամիս սպառման պայմաններում ամսական վճարը կազմում է 25 909 դրամ, 18 ամսվա դեպքում` 18 032 դրամ, 24 ամսվա դեպքում` 14 109 դրամ: