9 փետրվարի 2001 - 18:28 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԻՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
09.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Թուրքիայի ԱԳ նախարար Իսմաիլ Ջեմը փետրվարի 12-ին կմեկնի Թեհրան, ուր մտադիր է քննարկել Իրանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հետ կապված հարցեր:
Թուրքական Cumhuriyet թերթը հայտնում է, որ Անկարայում անհանգստացած են Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի վերջերս Իրան կատարած այցի «հնարավոր հետեւանքներով»:
Թեհրանում Ջեմը մտադիր է հայտարարել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը «բացասական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա»: --0--