9 փետրվարի 2001 - 18:28 AMT
ՇՎԵՑԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎԸ
09.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Մոտ ապագայում Շվեցարիայի խորհրդարանը կարող է քննարկել 1915 թ-ի Հայոց ցեղասպանություն ճանաչող բանաձեւը:
Բանաձեւի նախագիծը պատրաստել է հունական ծագում ունեցող պատգամավոր Ժոզեֆ Զիյադիսը եւ սատարվել է չորս այլ խորհրդարանականների կողմից: Սպասվում է, որ Շվեցարիայի խորհրդարանը կսկսի տվյալ հարցի քննարկումը մարտին: --0--