Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հրազդանի ձորում` Երևանի մանկական երկաթուղու հարևանությամբ գտնվող Խորհրդային Միության Հերոսներին նվիրված հուշարձան-աղբյուրների մոտ կտոնվի Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրը:
Միջոցառումը կազմակերպվել է «Ռուսաստանի բարեկամներ» ԲԲԸ, «Ռոսիա» ՀԿ, «Գարմոնիա» ՄԿԱԿ կողմից` Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո: Միջոցառման շրջանակներում ծաղիկներ կդրվեն հուշարձանին, կկայանա պատվո պահակախմբի ստորաբաժանումների շքերթ, ելույթ կունենան Երևանի քաղաքապետարանի երիտասարդության ստեղծագործական կենտրոնի համույթն ու ՀՄՊ վետերանների ժողովրդական գործիքների համույթը, հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամլո ծառայությունը: