7 մայիսի 2011 - 10:45 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ֆրանսահայերը բացատրություն են պահանջում Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը մերժած սենատորներից

4,5 տարվա արգելափակումից հետո Ֆրանսիայի Սենատն անընդունելի համարեց Հայոց ցեղասպանության մերժման քրեականացման մասին օրինագիծը՝ հետևելով Սենատի օրենսդրական գործունեության կանխակալ զեկույցին: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) հայտարարության մեջ:

CCAF դատապարտում է քվեարկությունը, որը ֆրանսահայ համայնքին զրկում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության պետական իրավական պաշտպանությունից: «Օրինագծից բացի չկա այլ հնարավորություն հակազդելու թուրքական ժխտողականությունը, որը նոր ուժով տարածում են թուրքական կայքերը: Մենք պահաջում ենք սենատոր Ժան Ժակ Իեստայից բացատրել, թե ինչ իրավական հիմքի վրա մենք կարող ենք պայքարել պատմության զեղծարարության դեմ: Իրականում, դա երեսպաշտական քվեարկություն էր, որը վկայում է այն մասին, որ կառավարությունը նահաջեց՝ զիջելով թուրքական ճնշմանը:

Փորձելով խնայել իր հարաբերություններն Անկարայի հետ ի վնաս ֆրանսահայերի, կառավարությունն ու նախագահը մեծ պատասխանատվություն վերցրեցին իրենց վրա՝ բաց թողնելով դաշտը ժխտողական քաղաքականության համար այստեղից բխող բոլոր հետևանքներով: CCAF կոչ է անում բոլոր հայազգի քաղաքացիներին, որոնք Ցեղասպանության զոհերի ժառանգներն են, անհրաժեշտ քաղաքական եզրահանգումներ անել նման նենգության վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Nouvelles d`Arménie-ին:

ՖՈՏՈՇԱՐՔ