7 մայիսի 2011 - 10:51 AMT
Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Նախագահները քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք նշվել է, որ ներհայկական կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը հանդիսանում է Հայաստանի եւ Արցախի պետականաշինության կարեւորագույն հիմքերից եւ զարգացման գրավականներից մեկը:

Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն անդրադարձ են կատարել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: