7 մայիսի 2011 - 10:58 AMT
Հայ երիտասարդները Երկրապահի օրը կնշեն Վազգեն Սարգսյանի ծննդավայրում

Մայիսի 8-ինª Երկրապահի օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբը նախաձեռնել է այցելություն ՀՀ պետական, քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանª ծանոթանալու սպարապետի կյանքին ու գործունեությանը£

Ակումբի մոտ 50 անդամների մասնակցությամբ Վ. Սարգսյանի ծննդավայրումª Արարատի մարզի Արարատ գյուղում, տեղի կունենա նաև Վ. Սարգսյանի կյանքին և արցախյան հերոսամարտին նվիրված «Զինվոր» ֆիլմի դիտում-քննարկում£

Ճանաչողական այցի նպատակն է բարձրացնել երիտասարդների տեղեկացվածության մակարդակն արցախյան ազատամարտի և այդ ազատամարտը կերտած գործիչների վերաբերյալ, երիտասարդների շրջանում բարձրացնել երկրի, պետության և հայոց բանակի դերն ու նշանակությունը, հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը, ասվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբի հաղորդագրության մեջ: