Երեկ` մայիսի 6-ին, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը ընդունել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի պատասխանատու Պամելա Ստատակիսին: Վերջինս նախ հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարին շնորհավորել է մայիսյան եռատոնի կապակցությամբ, իսկ այնուհետև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում, հայտնում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը: