7 մայիսի 2011 - 16:19 AMT
Ադրբեջանը մեկ շաբաթում շուրջ 350 անգամ խախատել է հրադադարի ռեժիմը շփման գծում

Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, մայիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի վրա արձակվել է ավելի քան 2500 կրակոց:

Ինչպես հայտնում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը, առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել մայիսի 5-ին: Այդ օրը ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում արձակել են շուրջ 500 դիպուկահարային և գնդացրային կրակոցներ, հրադադարի ռեժիմը խախտելով ավելի քան 70 անգամ:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սառնասիրտ ու հավասարակշռված պատասխան գործողություններից հետո շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: