10 մայիսի 2011 - 14:28 AMT
2011-ի առաջին եռամսյակում արտասահմանից Հայաստան է փոխանցվել 326.7 մլն դոլար

2011-ի հունվար-մարտին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցվել է 326.7 մլն դոլար: Ինչպես հաղորդվում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուում, այդ ցուցանիշը 2010-ի նույն շրջանի համեմատ ավելացել է 24.9 տոկոսով կամ 65 մլն դոլարով: Բացի դրանից, հաշվետու շրջանում Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալն ավելացել է 16.3 տոկոսով` կազմելով 161.2 մլն դոլար 2010-ի հունվար-մարտի 138.6 մլն դոլարի փոխարեն:

Հունվար-մարտին փոխանցումների մաքուր հոսքն ավելացել է 34.5 տոկոսով և կազմել 165.6 մլն դոլար 2010-ի նույն շրջանի 123.1 մլն դոլարի դիմաց: Միաժամանակ, փոխանցումների ամենամեծ մաքուր հոսքը 2011-ի առաջին եռամսյակում անցյալ տարվա նման եղել է Ռուսաստանից` 172 մլն դոլար, այնուհետև Ղազախստանից` 3.7 մլն դոլար, Ֆրանսիայից` 892 հազար դոլար