«Մենք ցանկանում ենք, որ ադրբեջանական կառավարությունը երկրում պայմաններ ստեղծի հավաքների, խոսքի ու մամուլի ազատության համար»,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Քիթ Բինը: Նա ընդգծել է, որ, ինչպես բոլոր այլ երկրներում, Ադրբեջանում ևս ԱՄՆ-ն հանդես է գալիս հավաքների ու խոսքի ազատության անհրաժեշտ պայմանների ստեղծման օգտին:
Նա հայտնել է նաև, որ կողմ է, որ Ադրբեջանում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված անձինք ազատ արձակվեն: «Մենք շատ կցանկանայինք, որ բոլոր ակցիաները խաղաղ լինեին»,-ասել է Բինը, հաղորդում է SalamNews-ը: