11 մայիսի 2011 - 15:17 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայտնի է դարձել «Դարձիր Կաննի աստղերից մեկը» Օրանժ-առաջարկի հաղթողը

Այսօր «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան Երևանի 20-ամյա բնակիչ Մանե Մելիքսեթյանին հանձնեց Կաննի կինոփառատոնի մասնակցության պատվավոր հյուրի ուղեգիրը 2 անձի համար։

Այս ուղեգիրը «Օրանժ»-ը նախատեսել էր «Օրանժ Կինո» ծառայությունից օգտվողների համար, ովքեր կինո են այցելել ապրիլի 26-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։

Մայիսի 10-ին պատահականության սկզբունքով որոշվեց հաղթողը։ «Մրցույթին մասնակցել է 553 տոմս։ Վստահ եմ, որ այս ճանապարհորդությունը անմոռանալի է լինելու Մանեի համար»,-ասաց Բրունո Դյութուան։

«Ես մեկնելու եմ Կանն իմ նշանածի հետ։ Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այնտեղ։ Անակնկալ էր ինձ համար, հրաշք։ Ես առաջին անգամ եմ արտերկիր մեկնում»,- ասաց հաղթող Մանե Մելիքսեթյանը։

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Օրանժի հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը, ուղեգիրն իր մեջ ներառում է բոլոր ծախսերը. «Մենք ապահովում ենք թե՛ հյուրանոցը՝ հինգաստղանի, թե՛ վիզան, թե՛ ինքնաթիռի տոմսը»։

ՖՈՏՈՇԱՐՔ