12 մայիսի 2011 - 14:38 AMT
Գառնին արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակին

Հայաստանի Գառնիի պատմամշակութային համալիրն ու Պաղեստինի Բաթիր մշակութային լանդշաֆտն արժանացել են Մելինա Մերկուրիի անվան միջազգային մրցանակի մշակութային լանդշաֆտի պահպանության ու ռացիոնալ օգտագործման համար (ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան): Նշելով թե որքան հաջող են կառավարվում Գառնին ու Բաթիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգծում է այդ հուշարձանների գեղեցկությունն ու կարևորություն, նրանց նյութական ու հոգևոր նշանակությունը:

Կազմակերպությունը ձգտում է օգնել կանխել դրանց հետագա գոյության համար առկա սպառնալիքները»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան: Մրցանակի դափնեկիրներից յուրաքանչյուրը կստանա 15 հազար դոլար:

Գառնին արժանացել է մրցանակին հուշարձանի պահպանման ու հանրահռչակման ուղղությամբ ձեռնարկված միջոցների, հնագույն ձեռագրերի թարգմանության կազմակերպման համար, ինչը նպաստեց տեղացի և արտերկրի այցելուների հոսքի ավելացմանը: Ժյուրին նաև բարձր է գնահատել այն փաստը, որ այդ աշխատանքը ծառայել է նաև ի նպաստ տեղաբնակների, բերելով նրանց տնտեսական օգուտ ու սոցիալական ապահովություն: 2000թ. այդ համալիրի մի մասն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում «Գեղարդի վանքը և Ազատ գետի ակունքները» անվանումով: