Օրերս Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի եղբորորդիները զինված և անսթափ վիճակում փորձել են ներխուժել Հյուսիային պողոտայի բար-սրճարաններից մեկը, սակայն ակումբի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, ինչի արդյունքում սկսվել է ծեծկռտուք, եղել են կրակոցներ, որի հետևանքով եղել են վիրավորներ: Արդյունքում, ինչպես հաղորդում է «Ժամանակը», մայիսի 10-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի կողմից Աշոտ Գիզիրյանի եղբորորդու` Արմեն Գիզիրյանի և նրա հանցախմբի ևս 3 անդամների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը