ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը «Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ «սխալ է այն տպավորությունը, թե Դաշնակցությունը դեմ է իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսության կայացմանը»:
«Եթե այս դիալոգը, կիսաբաց դռներով Կոնգրեսի խցկվելը ի վերջո բերելու է երկրի կայունության աճին, մենք միայն կարող ենք ողջունել և բացարձակապես դեմ չենք»,- հայտարարել է պատգամավորը, հավելելով, որ ինքը այդ քաղաքական ուժերի գաղափարական սուր տարբերություն չի տեսել երբեք: Վահան Հովհաննիսյանը միակ խնդիրը տեսնում է նրա մեջ, թե արդյունքում ինչի շուրջ կլինի այդ երկխոսությունը, ինչ խնդիրների վերաբերյալ: