13 մայիսի 2011 - 11:07 AMT
«Լեքսուսի» և «ՎԱԶ 2107»-ի բախումից վարորդներից մեկը մահացել է

Մայիսի 12-ին՝ ժամը 16.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղի թիվ 5 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) և փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված համգամանքներում բախվել են ՛՛Լեքսուս՛՛ մակնիշի 19 ՍՏ 278 պետհամարանիշի և ՛՛ՎԱԶ 2107՛՛ մակնիշի 10 ՏՏ 709 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՛՛ՎԱԶ 2107՛՛ ավտոմեքենայի վարորդ,1976թ.-ին ծնված Գեղամ Ավետիսյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների տեղ հասնելը շտապօգնության աշխատակիցների կողմից տեղափոխվել է ՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրոն որտեղեվ մահացել է: Պարամեդիկների կողմից ՛՛Լեքսուս՛՛ ավտոմեքենայի վարորդ,1991թ.-ին ծնված Հայկ Անտոնյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Հ.Անտոնյանը հրաժարվել է հետագա հոսպիտալացումից: