13 մայիսի 2011 - 13:26 AMT
Կիրո Մանոյան. Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը չընդունելը թուրքական լոբբիի հաղթանակը չէ

Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը հերքելու մասին օրինագծի չընդունումը թուրքական լոբբիի հաղթանակը չէ, այլ ֆրանսիական իշխանությունների դիրքորոշման դրսևորում է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» և ՀՅԴ քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ֆրանսիական իշխանությունները չեն ցանկանում լիովին հակաթուրքական երևալ և բացի ԵՄ-ին անդամակցելու հարցում Թուրքիային խոչընդոտելուց չեն ցանկանում ընդունել Հայոց ցեղասպանության ժտումը քրեականացնող օրինագիծը: Որոշ ուժեր մտահոգված են եղել նրանով, որ այդ օրենքը կարող էր իբր սահմանափակել խոսքի ազատությունը, թեև նման օրենք կա Հոլոքոսթի վերաբերյալ: Միաժամանակ, Մանոյանը նշել է, որ հետաձգվել է ոչ թե օրինագիծը, այլ, հետևելով օրենսդրական գործունեության հարցերով Սենատի հանձնաժողովին, դրա քվեարկությունը:

Մանոյանը նշել է, որ Ֆրանսիայի հայ համայնքը հիմա քննարկում է հնարավոր պատասխան քայլերը, այդ թվում առաջիկա նախագահական ընտրություններում նախագահ Նիկոլյա Սարկոզիի հակառակորդներից մեկի աջակցության համար միասնական ճակատով հանդես գալու հնարավորությունը: Նա նաև հավելել է, որ ֆրանսիական իշխանությունները հիմա փորձում են սիրաշահել համայնքին, մասնավորապես առաջարկելով նրան գործող օրենքների շրջանակներում պայքարել ցեղասպանությունը ժխտողների դեմ: