Վահան Վարդանյանը)57 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (68 կգ) և Մավրիկ Նասիբյանը (82 կգ) չկարողացան սամբոյի Եվրոպայի առաջնությունում իրենց լավագույն որակները դրսևորել և մեդալներ նվաճել: Վարդանյանը պարտվեց առաջին իսկ գոտեմարտում, իսկ Նաղդալյանն ու Նասիբյանը զբաղեցրին 5-րդ տեղերը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ դարձան Ռուզաննա Սարգսյանը (48կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) և Աշոտ Դանիելյանը (74 կգ):
Մայիսի 15-ին մարտական սամբոյի մարզաձևում մրցագորգ դուրս կգան Վաչիկ Վարդանյանը (68 կգ) և Մուշեղ Օսիպյանը (82 կգ)