Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակության անդամները մայիսի 17-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում: Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում, Հիշողության պուրակում տնկեց մշտադալար եղևնի, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: