18 մայիսի 2011 - 15:05 AMT
Քաղաքապետարանը հավանություն է տվել «Էրեբունի» թանգարանի 1,2 մլրդ դրամ արժողությամբ ծրագրին

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը Երևանի քաղաքապետարանին ներկայացրել է 1,2 մլրդ դրամ արժողությամբ ծրագիր՝ թանգարանի բարեկարգման նպատակով: Ինչպես նշեց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, ծրագիրն արդեն հավանության է արժանացել քաղաքապետարանի կողմից, ինչը նշանակում է, որ մեծ հավանականություն կա այն իրականացնելու համար:

Գյուրջյանը նշեց նաև, որ այդ ծրագրի մեջ մտնում է Էրեբունու միջնաբերդի հիմնավոր վերականգնումը, 500 տեղանոց ամֆիթատրոնի կառուցումը` որտեղ կներկայացվեն փոքրիկ բեմադրություններ, սահմանափակ հնարավորությամբ մարդկանց համար նախատեսված թեքամուտքերի կառուցումը, ուրարտական ռազմակառքերի կրկնօրինակների պատրաստումը, ավտոբուսների և ավտոմեքենաների կանգառների կառուցոմը և ողջ թանգարանի ջերմախոնավային ռեժիմը կարգավորումը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968թ-ին, այն ներառում է թանգարանը, Էրեբունու միջնաբերդը, «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» հնավայրերը: