20 մայիսի 2011 - 20:51 AMT
ՄԱԳԱՏԷ-ն պլանային ստուգում է անցկացնում Հայաստանի ատոմային էլեկտրակայանում

«ՄԱԳԱՏԷ-ի տեսչությունում ոչ մի տագնապալի բան չկա, կայանն աշխատում է սովորական ռեժիմով: Նման միջազգային հետազոտություններն անցկացվում են ամեն տարի` մոտավորապես տարին 2-3 անգամ տարբեր անվանումներով»,- հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հետազոտությունները Մեծամորի ԱԷԿ-ում կավարտվեն երկու շաբաթ անց, որից հետո նրանք պատրաստվում են հանդես գալ մամլո ասուլիսով:

OSART (Operational Safety Review Team) հանձնաժողովը, որը գործում է ՄԱԳԱՏԷ-ի հովանու ներքո, գտնվելով Հայաստանում` արդեն մոտ մեկ շաբաթ համակողմանի ուսումնասիրում է Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգությունը: