21 մայիսի 2011 - 09:45 AMT
Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին զագացումները

Մայիսի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Վաշինգտոնի «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում, որտեղ նրան ողջունեց «Բրուքինգսի» ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ, դեսպան Ստրոբ Տելբոթը:

Նախարարի ելույթին ներկա էին պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ:

Իր ելույթում արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունները, մանրամասն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Վաշինգտոնից մեկնելուց առաջ Էդվարդ Նալբանդյանը առանձին հանդիպումներ ունեցավ Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայ դատի հանձնախմբի պատասխանատուների հետ, որոնց հետ քննարկեց Հայաստանի արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ նրանց գործունեությանն առնչվող հարցեր: