21 մայիսի 2011 - 09:55 AMT
Թուրք դատավորն ապաստան է ստացել Նիդերլանդներում՝ Հայոց ցեղասպանության մասին արտահայտության համար

Նախկին թուրք դատավորը, որին Թուրքիայի ՔՕ 310 հոդվածով մեղադրեցին «թուրքական ինքնությունը» վիրավորելու համար, քաղաքական ապաստան է ստացել Նիդերլանդներում: Դատավոր Չեթինը, որը հայ-քրդական ծագում ունի, լքել է Թուրքիան անցյալ տարվա հունվարին: Հոլանդական կառավարությունը հրաժարվում էր պարզաբանումներ տալ Չեթինին ապաստան տրամադրելու հարցում՝ հայտարարելով, որ չի մեկնաբանելու յուրաքանչյուր անհատական դեպք, գրում է BBC News-ը:

Չագաթայ Չեթինը մասնավորապես հայտարարել է, որ 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային սպանությունները ցեղասպանություն էին: «Ես չեմ վիրավորել թուրքական ինքնությունը, սակայն դա Ցեղասպանություն էր»,-ասել է նա: Ըստ հոլանդացի փաստաբան Մարկ Վինգարդենի, Չեթինը հայտարարել է թուրքական կողմի մեղադրանքների մասին հոլանդական դատարանում: «Նա լքել է Թուրքիան կեղծ անձնագրով, սակայն պնդում է, որ փաստաթղթեր չի կեղծել և մեղադրանքը կեղծ էր»,-հայտարարել է հոլանդացի փաստաբանը: