Մայիսի 20-ի երեկոյան զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի զինվորը: Ըստ Voskanapat.info տվյալների, Ադրբեջանի ՊՆ զինծառայող Ռահման Էլդար օղլու Մամեդովը ոչնչացվել է ԼՂՀ տարածքում դիվերսիոն գործողության կասեցման և ԼՂՀ տարածք թափանցելու փորձի արդյունքում: Ռահման Մամեդովը ադրբեջանական զինուժի 57-րդ զոհն է ընթացիկ տարվա հինգ ամսում: Սպանվածը ժամկետային ծառայության ենթասպա էր և ծառայում էր որպես դիպուկահար:
Իրավասու մարմինների աղբյուրները չեն բացառում, որ Մամեդովը մեղսակից է ԼՂՀ ՊԲ մարտիկի ապրիլի 28-ի սպանությանը: Այդպիսով, ադրբեջանցի դիպուկահար Ռահման Մամեդովի ոչնչացումը ԼՂՀ ՊԲ կողմից ադրբեջանցի դիպուկահարների ոչնչացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների արդյունք է: