24 մայիսի 2011 - 09:18 AMT
Արա Աբրահամյանը Հյուսիսային պողոտայի շենքերից մեկը պարտքի դիմաց տվել է Սամվել Կարապետյանի՞ն

«Հրապարակ» թերթի «հավաստի տեղեկություններով», փոխվել է Հյուսիսային պողոտայի դեռևս չբնակեցված շենքի սեփականատերը: Այս շենքը, որը հարում է Աբովյան փողոցին, պատկանում էր Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Վերջերս նա, ըստ թերթի, ֆինանսական խնդիրներ ունի և այս շենքը. որը ոչ մի կերպ չի կարողանում ավարտել, վաճառել է «Տաշիր-գորւպի» նախագահ Սամվել Կարապետյանին: «Թեև չի բացառվում, որ սա ընդամենը պարտքի դիմաց է փոխանցվել»,- նշված է թերթում: