24 մայիսի 2011 - 15:52 AMT
Վիվա-Սելի գլխավոր գրասենյակում ռումբ չգտան

Մայիսի 24-ին ժամը 13.13-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ քաղաքացուց ահազանգի համաձայն Վիվա-Սել ընկերության գրասենյակի շենքում (Արգիշտի 4/1) ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցներ և սակրավորներ:

Ժամը 14.30-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են: Շենքում ռումբ չի հայտնաբերվել: