Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրավիրել է Իլհամ Ալիևին Թեհրանում կայանալիք ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջազգային խորհրդաժողովին: Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Հրավերը փոխանցել է Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ռըզա Ռաուֆ Շեյբանին: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը Շեյբանին հայտնել է առևտրատնտեսական կապերն Ադրբեջանի հետ զարգացնելու մտադրության մասին: