Ամերիկյան Օկլահոմա-Սիթի (Օկլահոմա նահանգ) քաղաքի տարածքով երկու տորնադո է անցել, կան զոհեր և տուժածներ: Տուժել են նաև այդ մեգապոլիսի արվարձանները` Պյեմոնտն ու Էլ Ռենոն: Աղետը վրա է հասել պիկ ժամին և վնասել մի քանի տներ ու շենքեր: ԱՄՆ-ի ամենակարևոր ավտոմայրուղիներից մեկի` Interstate 40-ի մի հատված, որը գտնվում է Օկլահոմա-Սիթիից արևմուտք, փակ է, հաղորդում է ՌԲԿ-ն` հղում կատարելով Associated Press-ին:
Մայիսի 22-ին ամերիկյան Միսսուրի նահանգով, որը Օկլահոմայի հետ միասին գտնվում է Միջին Արևմուտքի տարածաշրջանում, ավերիչ տորնադո է անցել, որին զոհ է գնացել առնվազն 122 մարդ: Տեղական իշխանությունների գնահատմամբ, զանազան վնասվածքներ են ստացել ոչ պակաս, քան 8 հազ. շենքեր: