Իշխանությունների հետ Հայ ազգային կոնգրեսի երկխոսության նպատակը միայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների օգնությամբ իշխանափոխությունն է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը: «Մեր դիրքորոշման և ռազմավարության մեջ ոչինչ չի փոխվել»,- ասել է նա և հավելել, որ իշխանությունները ստիպված են զիջումների գնալ ժողովրդական ճնշման և ՀԱԿ առաջնորդների գրագետ քաղաքականության պատճառով:
Մանուկյանի խոսքերով, ՀԱԿ-ը հիմա փորձում է խաղաղ և քաղաքակիրթ մեթոդներով հասնել իր նպատակին, սակայն նշել է, որ այդ գործընթացի անհաջողության դեպքում «ժողովուրդը պատրաստ է «ավելի ակտիվ և արագ մեթոդներ» կիրառել»: Միաժամանակ նա նշել է, որ իշխանությունների շահերից է բխում իշխանությունը խաղաղ կերպով ընդդիմությանը հանձնելը, և որ «պետք չէ թերագնահատել ժողովրդի ուժը և կամքը»: